ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Արոնյանի անկոտրում հաղթական կամքը

Արոնյանի անկոտրում հաղթական կամքը
22.03.2013 | 00:13

Լոնդոնում ընթացող շախմատային թագի հավակնորդների մրցաշարի վեցերորդ տուրում սեւ խաղաքարեր ունեցող Լեւոն Արոնյանի մրցակիցը Թեյմուր Ռաջաբովն էր: Ի հակադրումն արքայական թեւում մրցակցի ակտիվ գործողությունների, մեր գրոսմայստերը հակառակ թեւում անցավ հակագրոհի` ադրբեջանցի շախմատիստին հարկադրելով վտանգը կանխելու համար հսկայական ժամանակ ծախսել: Այդ նույն ընթացքում սեւ խաղաքարերով հանդես եկող Մագնուս Կառլսենը Պյոտր Սվիդլերին շատ արագ զրկեց օպերատիվ գործելու տարածքից, հարկադրեց պասիվ խաղի ու վճռական գործողությունների արդյունքում ստիպեց երեսունվեցերորդ քայլում անձնատուր լինել: Իրավիճակը մեր գրոսմայստերից պահանջում էր խաղալ միայն ու միայն հաղթանակի վրա. ինչն էլ վայրկյաններ առաջ հաջողվեց Արոնյանին: Շնորհավորում ենք: Աղյուսակում շարունակվում է Արոնյանի ու Կառլսենի երկիշխանությունը: Այս անգամ արդեն 4,5 միավորով:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2376

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ